Իրանական Press TV հեռուստաալիքի փոխանցմամբ` Թեհրանը Սաուդյան Արաբիային մեղադրել է Եմենում Իրանի դեսպանատանն ավիահարված հասցնելու համար։ Ավիահարվածը հասցվել է Եմենի մայրաքաղաք Սանայում։
Հեռուստաալիքի տվյալներով՝ դրա հետևանքով վիրավորվել են դեսպանատան անվտանգության մի շարք աշխատակիցներ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական երկրների դաշինքի կողմից հրադադարի ռեժիմի չեղյալ հայտարարումից հետո ուժեղացվել են Եմենին հասցվող ավիահարվածները։








































