Oculus Rift-ի հիմնադիր Փալմեր Լաքին բացատրել է, թե ինչու իր ստեղծած վիրտուալ իրականության ընկերության սաղավարտները գրեթե կրկնակի թանկ արժեն ավելի վաղ իր նշած գնից: Այս մասին հայտնում է VG 247 պորտալը:
Լաքիի խոսքով՝ ինքը հայտարարել է, որ սաղավարտը գնորդների համար կարժենա մոտավորապես 350 դոլար՝ ԶԼՄ-ների պատճառով, որոնք ճիշտ չեն մեկնաբանել Oculus Rift-ի ղեկավար Բրենդան Իրիբեի խոսքը սարքի հնարավոր գնի մասին: Իրիբեն հիշատակել է, որ սաղավարտը գնելու համար պետք է մոտ 1 500 դոլար: Նա նշել է, որ այդ գումարի մեջ ընդգրկված է սարքի համար հավելվածների գործարկման համար անհրաժեշտ նվազագույն կարգավորմամբ համակարգչի արժեքը:
Լաքին նշել է, որ մի շարք ԶԼՄ-ներ այնպիսի շեշտադրություն են արել, որ շատ սպառողների շրջանում տպավորություն է ստեղծվել, որ այդ գումարով դրանք միայն սաղավարտը կստանան: Նա սեփական հայտարարությունն անվանել է լայն հասարակությանը վերահամոզելու վատ մտածված փորձ և նշել է, որ ընկերության ներքին կանխատեսումներով՝ սարքի ապագա սպառողական գինը միշտ եղել է մոտ 600 դոլար:
Լաքին նշել է, որ սաղավարտի գինը որոշել են այնպիսի հաշվարկով, որ ծածկվեն դրա ստեղծման ծախսերը: Շահույթի մասին խոսք չի եղել:
Հունվարի 6-ին Oculus Rift-ը սկսել է վիրտուալ իրականության համանուն սաղավարտների նախնական պատվերների ընդունումը: Սարքը գնահատել են 600 դոլար՝ խոստանալով առաջին նմուշներն ուղարկել ապրիլին: Նրանք, ովքեր պատվեր ձևակերպեն, կստանան սաղավարտ, Lucky’s Tale և Eve: Valkyrie խաղերը, նաև Xbox One անլար կոնտրոլեր Windows-ի համար և Oculus Remote հեռակառավարման վահանակ:
Սաղավարտի օգտագործման համար անհրաժեշտ է Intel i5-4590 և ավելի լավ պրոցեսորով ու NVIDIA GTX 970 կամ AMD 290-ից ոչ թույլ վիդեոքարտով համակարգիչ: