Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայի կենտրոնում ներգաղթյալների միջև զանգվածային ծեծկռտուքից հետո 3 աֆղանցի փախստականներ դանակի վնասվածքներով հայտնվել են հիվանդանոցում: Այս մասին հայտնում է rosbalt.ru-ն՝ հղում անելով բուլղարական ԶԼՄ-ներին:
Հաղորդվում է, որ նախնական տեղեկությամբ՝ ծեծկռտուքը տեղի է ունեցել փողի պատճառով: Ծեծկռտուքի բոլոր մասնակիցները փաստաթղթեր ունեն, որոնք թույլ են տալիս օրինական կերպով գտնվել Բուլղարիայի տարածքում:
Հայտնի է նաև, որ ոստիկանության ժամանումից հետո ծեծկռտուքի մասնակիցների մեծ մասը փախել են դեպքի վայրից:










































