Friday, 26 04 2024
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը

Էրդողանը կրկին հատել է գիծը և դարձել անհուսալի գործընկեր. NYT

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հատեց գիծը՝ լրագրողերի հետ շփման ընթացքում հիշատակելով «հիտլերյան Գերմանիան», ինչը զարմանալի չէ՝ հաշվի առնելով մարդու իրավունքները, օրենքի գերակայությունը, խոսքի ազատությունը և այլ քաղաքական ազատություններ ոտնահարելու հակված ավտորիտար առաջնորդի նրա համբավը: Այս մասին գրում է The New York Times-ը:

«Այն պահից, ինչ նա իշխանության գլուխ է եկել ավելի քան 10 տարի առաջ, օգտագործել է իր նախարարական, իսկ հետո նաև նախագահական լիազորությունները ԶԼՄ-ներին, արհմիություններին և այլ ընդդիմադիրների ճնշելու համար»,- նշում է թերթը:

Վատագույն մտավախությունները Թուրքիայի նախագահի վարքի հետ կապված հաստատվեցին նոյեմբերին կարևորագույն խորհրդարանական ընտրություններում նրա «Արդարություն և զարգացում» կուսակցության հաղթանակից հետո՝ ավելացնում է պարբերականը: Դեռևս քվեարկությունից առաջ Էրդողանը վերսկսեց իր պատերազմը Քրդական աշխատավորական կուսակցության դեմ՝ փորձելով բարձրացնել իր վարկանիշը քվեարկությունից առաջ, իսկ հետո «անցավ» «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը, որը հնարավորություն էր ստացել պաշտպանելու ազգային փոքրամասնությունների, մասնավորապես՝ քրդերի իրավունքները խորհրդարանում:

«Թուրքիայի դաշնակիցներ Ամերիկան և Եվրոպան ամոթալի անգործությամբ հետևում էին թուրքական բանակի դաժանությանը, որը ավիահարվածներ էր հասցնում քրդական օբյեկտների ուղղությամբ երկրի հարավ-արևելքում»,- նշվում է հոդվածում: Ռումբերն ընկել են տասնյակ բնակելի տների վրա, և ռազմական արշավի հետևանքով 2015թ. սկզբից սպանվել են 3100 քուրդ ապստամբ և անորոշ թվով խաղաղ բնակիչներ:

«Էրդողանը կարող էր վերջ տալ պատերազմին և թուրքական քաղաքականություն քրդերի ներգրավման գործընթաց սկսել, բայց դրա փոխարեն՝ նա շարժվում է հակառակ ուղղությամբ, ինչի հետևանքով գնալով ավելի շատ մարդ է կանգնում արմատական ճանապարհին՝ կարծելով, թե բռնությունն ավելի շատ ինքնավարության հասնելու միակ միջոցն է»,- գրում է թերթը:

Բացի դրանից՝ Թուրքիայի նախագահը պատշաճ նշանակություն չի տալիս ԴԱԻՇ-ի դեմ պայքարին, որում խաղադրույքները բավական բարձր են՝ այդպիսով թեժացնելով լարվածությունը տարածաշրջանում՝ նշում է The New York Times-ը:

«Պարոն Էրդողանը ծայրահեղ հեռու է այն ժամանակներից, երբ նրան կարելի էր համարել մուսուլման մեծամասնության հարգված առաջնորդ և հուսալի գործընկեր տարածաշրջանում»,- եզրափակում է պարբերականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում