Ղրղզստանում կործանված ԱՄՆ ռազմաօդային ինքնաթիռի անձնակազմի անդամների որոնումները հետաձգվել են մինչ առավոտ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
«Որոնողական աշխատանքները շարունակվել են մինչև մութն ընկնելը, սակայն՝ ապարդյուն: Դրանք կվերսկսվեն լուսաբացին»,- ասել են Ղրղզստանի արտակարգ իրավիճակների նախարարությունում:
Հիշեցնենք, որ Boeing C-135 ինքնաթիռն ընկել է ուրբաթ ցերեկը՝ Բիշքեկի «Մանաս» օդանավակայանից թռչելուց մի քանի րոպե անց: Ըստ նախնական տվյալների՝ ինքնաթիռում 3 մարդ է գտնվել:









































