Saturday, 18 05 2024
«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է թմրամիջոց
Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ, ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին
Երևանի նախկին քաղաքապետը հսկայական վնաս է հասցրել պետությանը
00:30
Հաջիևը և Բայդենի խորհրդականը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցեր
Գերմանիայի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել երկխոսությունը
Երևան-Բաքու հաղորդակցության նոր խողողվակ է ձևավորվում
Գալստանյանը պնդում է՝ ծրագիր ունեն, օրակարգ ունեն, չեն շտապում
«Քրեորեն պատժելի» սահմանազատմամբ որևէ միլիմետր հող չի հանձնվել
Սրբազանի առաջնորդած հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Ընտրագույն հանդիպումներ ենք ունեցել, վաղը հրավիրված են քաղաքական բոլոր միավորները. Գալստանյան
Մեզ ասում են՝ արագացրեք, չեղավ, ճիշտ են ասում. Գալստանյան
Ինչպե՞ս Ալիևին վերադարձնել Նոր Կալեդոնիայից՝ Լեռնային Ղարաբաղ
Բագրատ Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը
Մեղադրանք է առաջադրվել 7 մարդու, այդ թվում՝ «Հանրային ձայն» կուսակցության նախագահի կնոջն ու որդուն
Սրբազանը սեր բառը օգտագործելուց հետո ինչ-որ մեկին տականք կամ մարդասպան է անվանում՝չեզոքացնում է սերը
«ԵՄ-ն ՀՀ, ԱՄՆ-ի, Մոլդովայի իշխանություններին պետք է կոչ անի ապահովել բողոքի ցույցի իրավունքը»․ Զախարովա
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 17-ի համեմատ բարձրացել է 3 սանտիմետրով
ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին
Ձորագյուղում 2023 թվականին սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել
Վրաստանում ռուս-թուրքական սիներգիա՞
102-րդ ռազմաբազան մնացուկ է, որն այլևս անելիք չունի. պետք է վերադառնան տուն
Ճգնաժամ է ՌԴ ամբողջ հայ համայնքում. դրան հասցրել են գործարարները
Գերմանիայի Բունդեսթագից Հայաստան պատվիրակություն կայցելի
ԵՄ-ն ողջունում է առաջընթացը Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
21:20
Հունգարիայում ԵՄ-ին առաջարկել են Վրաստանից օրինակ վերցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի հարցում
21:10
Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Պաշտպանության նախարարը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել

ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունը մինչև ձմեռային նստաշրջանը պատրաստվում է բարդ ու ծանր աշխատանքի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ  հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը 

-Տիկին Զոհրաբյան, ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հնարավո՞ր է հակահայկական երկու զեկույցները նիստերի օրակարգից դուրս բերել: Արդյո՞ք մեր կարճաժամկետ առաջնահերթություններից չպետք է լինի հենց ԵԽԽՎ երկու բանաձևերի կասեցումը: Հայաստանն իր ուժերով դա կարո՞ղ է անել, թե՞ ոչ:

-Ես չէի ցանկանա, որ ԵԽԽՎ երկու բանաձևերի դեմ պայքարը հայտարարեինք մեր արտաքին քաղաքականության հիմնասյուները: Չպետք է մոռանալ, որ ԵԽԽՎ բանաձևերը որևէ իրավական ուժ չունեն, ընդամենը խորհրդատվական բնույթի բանաձևեր են: ԵԽԽՎ-ն քանիցս Ադրբեջանի քաղբանտարկյալների վերաբերյալ բանաձևեր է ընդունել, բայց Ադրբեջանը թքած ունի բոլոր այդ բանաձևերի վրա, և այսօր մենք Միացյալ Նահանգների, նաև Կոնգրեսի կողմից արդեն տեսնում ենք օրենսդրական մակարդակով պատժամիջոցների կիրառման հստակ քայլեր Ադրբեջանի նկատմամբ: Քանիցս այդ խնդրին անդրադարձել է Եվրախորհրդարանը՝ Ադրբեջանին կոչ անելով ազատ արձակել քաղաքական հայացքներով բանտարկված մարդկանց, լրագրողներին, քանիցս այդ խնդրին անդրադարձել են ԵԽԽՎ մի քանի բանաձևերում, բայց Ալիևը Ստրասբուրգում լիագումար նիստերի դահլիճում հայտարարեց, որ, ըստ էության, ինքը թքած ունի միջազգային բոլոր կառույցների բանաձևերի վրա:  Մեզ, սակայն, մտահոգում են այդ բանաձևերը: Ես իրավունք չունեմ այսօր որևէ փակագծեր բացելու, բայց ամենայն պատասխանատվությամբ վստահեցնում եմ ձեզ, որ այս  օրերին, այդ թվում նաև տոնական օրերին, մեր պատվիրակությունը, և ոչ միայն պատվիրակությունը, այլ նաև բազմաթիվ պատգամավոր գործընկերներ Եվրոպայի խորհրդի երկրներում մեր ներկայացուցչություններն այդ ուղղությամբ հստակ աշխատանքներ են տարել, և հենց այս պահին էլ բոլորս այդ ուղղությամբ աշխատում ենք, ամեն մեկս գիտենք մեր անելիքը, ամեն մեկն ունի իր հստակ առաջադրանքը: Մինչև հունվարի 25-ը մենք մեր աշխատանքն անելու ենք, կհաջողվի՞ մեզ կասեցնել կամ օրակարգից հանել տալ այդ նախաձեռնությունները, անկեղծ ասած, լավատեսություն չունեմ այս հարցում: Հասկանում եմ, որ այն, ինչ որ ես և իմ գործընկերներն ասում ենք, որոշ քաղաքագիտական վերլուծական շրջանակներին դուր չի գալիս, բայց պետք է շարունակեմ կրկնել, որ այն մթնոլորտը, որն այսօր կա ԵԽԽՎ-ում, լավատեսության տեղ չի թողնում, որ այս մթնոլորտում կկարողանանք շատ մեծ արդյունքներ արձանագրել: Բայց, որ պիտի աշխատենք և աշխատում ենք, և  պետք է մտածենք մեր ռազմավարությունը, մարտավարությունը փոխելու մասին, դա միանշանակ է, այստեղ երկու կարծիք լինել չի կարող:

-Տեղեկություններ կան որ վաղվանից, ըստ էության, ԵԽԽՎ մեր պատվիրակները տարբեր երկրներ են գործուղվելու, որտեղ աշխատանքներ են տանելու ԵԽԽՎ յուրաքանչյուր պատգամավորի հետ առանձին-առանձին: Իրականացվելո՞ւ է նման աշխատանք:

-Ես չեմ ցանկանում, որ հիմա մեր աշխատանքների մասին խոսեմ: Ամեն մեկս մեր անելիքը գիտենք, գիտենք թե ում հետ, ինչ ծավալի աշխատանք պետք է կատարենք, և խոսքը միայն ԵԽԽՎ պատվիրակության կազմում ներառված պատգամավորների մասին չէ: Չեմ կարծում, որ այն, ինչ որ հիմա անում ենք և անելու ենք առաջիկա օրերին, դրանք հրապարակման ենթակա են: Շատ ծավալուն, շատ բարդ և ծանր աշխատանք պիտի անենք, արդյունքը երևալու է հունվարյան նստաշրջանում: Ես պետք է միանշանակ պաշտպանեմ իմ գործընկեր Արմեն Ռուստամյանի քանիցս հայտնած այն կարծիքը, որ ներկայիս ԵԽ-ն Ադրբեջանի Միլի մեջլիսի քույր կազմակերպությունն է: Մեր այդ հայտարարությունը շատերը մեկնաբանում են որպես պատվիրակության վրայից պատասխանատվությունը վերցնելու փորձ, քավ լիցի, ոչ: Պատվիրակությունը ևս ունի անելիքներ, մենք պետք է մտածենք մեր մարտավարությունը, ռազմավարությունը փոխելու մասին, բայց կրկնում եմ՝ այսօր ինչ պատգամավորներից էլ կազմված լիներ հայկական պատվիրակությունը, ներկայիս ԵԽԽՎ-ում ոչինչ փոխել չէր կարող: Սա ես ասում եմ ամենայն պատասխանատվությամբ: Ում ուզում եք այսօր ներկայացրեք ԵԽԽՎ պատվիրակության կազմում, ոչինչ փոխել չի կարող, շատ հեշտ է խոսելն այն մարդկանց համար, որոնք տեղյակ չեն մթնոլորտին, որոնք տեղյակ չեն, որ հիմնական հանձնաժողովները, մասնավորապես քաղաքական հանձնաժողովը, որը  գլխավորում է Ալիևի մտերմուհի Դորա Բակոյանիսը, ամբողջապես Ադրբեջանի լոբբիստներով են համալրված և ամսական ֆիքսված աշխատավարձ են ստանում Ալիևի աշխատակազմից: Եվ, եթե ոմանց թվում է, թե այսպիսի մթնոլորտում կարող ես ինչ-որ բան փոխել, բացատրելով, ԵԽԽՎ պատգամավորներին ներկայացնելով, որ մենք ճիշտ ենք, մեր ասածը ճշմարտություն է, բոլորն էլ շատ լավ գիտեն՝ ով է ճիշտ, ով է սխալ, շատ լավ հասկանում են ամեն ինչ, բայց երբ նժարին դրված է իրենց ամսական աշխատավարձը, որը պարբերաբար ստանում են Ալիևի կլանից, ցավոք սրտի, պետք է արձանագրենք, որ նաև այնպիսի կառույցի դեպքում, ինչպիսին ԵԽԽՎ-ն է, նժարի ծանրությունը թեքվում է դեպի ադրբեջանական նավթադոլարները: Սա է իրականությունը, և այս իրականությունը ոչ միայն ԵԽԽՎ-ում է, այլ նաև բազմաթիվ եվրոպական կառույցներում, որոնք պիտի դավանեին անաչառության, ժողովրդավարության, մարդու իրավունքների սկզբունքներին:

-Միացյալ Նահանգների կոնգրեսականների օրինագիծը, որը հավանության է արժանացել, հնարավո՞ր է օգնի  կասեցնել կամ օրակարգից հանել այս բանաձևերը, քանի որ այս բանաձևերը ԼՂ հակամարտության կարգավորմանը չեն նպաստում այս բանաձևերը:

-ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները շատ ավելի հստակ, հասցեական հայտարարություն արդեն արել են նշյալ բանաձևերի, մասնավորապես Ուոլթերի բանաձևի վերաբերյալ: Եվ եթե այդ հայտարարությունը չի փոխել ԵԽԽՎ-ի մթնոլորտը, համանախագահների այդ հայտարարությունը ԵԽԽՎ ղեկավարության  համար զգոնության կոչ չի եղել, որ չի կարելի նման բանաձև ներառել հունվարյան նստաշրջանի օրակարգում, որ նման բանաձևն ուղղակիորեն վտանգելու է, շիկացնելու է սահմանային, ըստ էության, չհայտարարված պատերազմը, ավելի էսկալացիայի է տանելու, որ այդ բանաձևերը չեն նպաստելու նրան, ինչին բազմիցս կոչ են անում Մինսկի խմբի համանախագահները՝ վստահության մթնոլորտի ձևավորմանը: Եթե համանախագահների կոչը չի սթափեցրել ԵԽԽՎ ղեկավարությանը, քաղաքական հանձնաժողովին, և նրանք նոյեմբերին ամեն ինչ արեցին, որպեսզի հրատապ կերպով այս կիսատ-պռատ, փնթի գրված, որևէ փաստարկից զուրկ բանաձևերը՝ ԼՂՀ-ի վերաբերյալ ներկայացնեն ԼՂՀ չայցելած զեկուցողները, որը ԵԽԽՎ կանոնակարգի կոպտագույն խախտում է. ԵԽԽՎ կանոնակարգում հստակ նշված է, որ բանաձևերը պետք ներկանայցվեն ամբողջական փաստահավաք առաքելություն իրականացնելուց հետո միայն: Բայց չլինելով ԼՂ-ում, չիրականացնելով ամբողջական փաստահավաք-առաքելություն, տիկինը, որը գիտեր, թե Սարսանգի ջրամբարը Հայաստանում է գտնվում, և «Զվարթնոց» օդանավակայանից մինչև Սարսանգի ջրամբար մեքենայով ընդամենը մեկ ժամ է, իր և Ուոլթերն իր զեկույցում, ուղղակիորեն ոտնահարել են Մինսկի խմբի առաջարկությունները, բացարձակապես իրենց իրավունք են վերապահել վերանայել միջազգայնորեն ընդունված նորմերը, ներմուծել են ձևակերպումներ, մասնավորապես՝ Մինսկի խումբը երբևէ չի օգտագործել ԼՂ-ի վերաբերյալ գրավյալ տարածք տերմինը, մինչդեռ երկուսն էլ իրենց բանաձևերում ուղղակիորեն իրենց իրավունք են վերապահել վերաձևելու և Մինսկի խմբի առաքելությունն իրենց վրա վերցնելու և նոր ձևակերպումներ ու նոր գնահատականներ հնչեցնելու: Ձեզ թվում է, թե ԵԽԽՎ ղեկավարությունն այդ ամեն ինչից տեղյակ չէ՞, կամ քաղաքական հանձնաժողովի ղեկավարը տեղյակ չէ՞, որ Մինսկի խումբը երբևէ Ղարաբաղը չի վկայակոչել որպես գրավյալ տարածք, իհարկե, հրաշալի գիտեն, բայց, ցավոք սրտի, Ադրբեջանին հաջողվել է այդ կառույցում ունենալ վճարովի լոբբիստների հսկայական բանակ: Նրանք կարողանում են մթնոլորտ փոխել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում