ԱՄՆ վարչակարգը վստահ է, որ Հյուսիսային Կորեան փորձարկել է միջուկային ռումբ, սակայն մանրամասնությունները պետք է ճշտել, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Մենք վստահ ենք, որ նրանք միջուկային փորձարկում են անցկացրել, սակայն մենք ցանկանում ենք հավաքել որքան հնարավոր է շատ տվյալներ մանրամասնությունները պարզելու համար»,- ասել է Էռնեստը: Նա ավելի վաղ հայտարարել է, որ առաջնային վերլուծությունը վկայում է, որ Փխենյանը չէր կարող փորձարկել ջրածնային ռումբ, որի մասին հայտարարել է Հյուսիսային Կորեան:









































