Աստղագիտական թիմը Կելվին Ստիվենսոնի ղեկավարությամբ հայտարարել է HAT-P-26b նեպտունանման էկզոմոլորակի մթնոլորտում ջրային գոլորշիների հայտնաբերման մասին, հայտնում է N+1-ը:
Գիտնականները եզրակացրել են, որ այդ մոլորակի մթնոլորտում կա ջրային գոլորշի, սակայն չկա կալիում: HAT-P-26b մոլորակի մասսան հավասար է Նեպտունի մասսային: Երկրից այն հեռու է 437 լուսատարի և պտտվում է իր ծնող աստղի շուրջը 4.23 օրում:
Հաշվարկները ցույց են տվել, որ մոլորակի մասսայի կեսը կազմում է ծանր միջուկը, իսկ երկրորդ կեսը` ջրածնահելիումային մթնոլորտը:








































