Արքայազն Ուիլյամի և Քեյթ Միդլթոնի հարսանյաց արարողությունը ցնցել է նաև Twitter միկրոբլոգերի կայքը:
Մենք տեղեկացրել էինք, որ այս հարսանիքն արդեն կոչել են «թվային հարսանիք»` հաշվի առնելով, թե քանի մարդ է դիտել այն ինտերնետով: Հիմա էլ ամփոփվում են Twitter ցանցի տվյալները: Ըստ այդմ` պարզվել է, որ 10 լավագույն թրենդերի մեջ #royalwedding պիտակումն առաջին տեղում է: Մյուս 9 պիտակումները նույնպես այս կամ այն կերպ կապված են այս հարսանիքի հետ:
Այդպիսիների շարքում են rw11` «թագավորական հարսանիք 2011թ.» կրճատ տարբերակը, William & Kate` նորապսակների անունները, Buckingham Palace` թագավորական պալատը:
Բացի այդ, պիտակումներ կան նաև կապված հարսանեկան զգեստը կարողի և Մոնակոյի թագուհի Գրեյս Քելլիի անունների հետ, որի հարսանեկան զգեստի հետ է համեմատվել Քեյթ Միդլթոնի զգեստը և այլն:









































