Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են ֆրանսիական «Մոնակո»-ին, կարող է կարիերան շարունակել ԱՄՆ-ում, տեղեկացնում է Mirror.co.uk-ը:
29-ամյա կոլումբիացու ծառայություններով հետաքրքրված է «Կոլամբուս Կրյու» ակումբը:
Ֆրանսիական ակումբի ղեկավարությունը կարծում է, որ Ֆալկաոն կկարողանա վերադարձնել իր նախկին մարզավիճակն ԱՄՆ-ում:










































