«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքը մայիսի 4-ին պատրաստվում է պաշտոնապես դիմել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու գործընթաց սկսելու պահանջով:
Դաշինքը նաև պահանջում է մայիսի 5-ին ընտրողներին տրվող բոլոր քվեաթերթիկների վրայից ջնջել «6 Հայաստանի Հանրապետական կուսակցություն» տողը:
Իրենց պահանջը Դաշինքի անդամները հիմնավորում են այն դիտարկումներով, թե Հայաստանի Հանրապետական կուսակցությունը «նախընտրական փուլում կատարել է խախտումներ, որոնք կարող են ազդեցություն ունենալ քվեարկության արդյունքների վրա»:
Դիմումը ստորագրված է «Բարև Երևան» դաշինքի անդամ բոլոր («Շրջադարձ», «Ժոովրդավարական Ուղի», «Ժողովրդավարական Հայրենիք» և «Ժառանգություն») կուսակցությունների կողմից:








































