Saturday, 27 06 2026
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս
15:50
Գիտնականները բացահայտել են հսկա մոլորակ, որը գրեթե «կշիռ չունի»
Անընդհատ մնում ենք նույն դասարանում, երբ մեր հասակակիցները վաղուց ԲՈԻՀ-ում են
15:30
Չինաստանը գլխավորել է աշխարհի ամենաարագ գերհամակարգիչների ցանկը
Լրջագույն փոփոխություններ են սպասվում ՀՀ-ՌԴ հարաբերություններում. Կրեմլը գործի է դնելու պլան Բ-ն
15:10
Լյուքսեմբուրգում գրանցվել է սարդերի ներխուժում
Հայաստանի լոգիստիկ կապերը զարգացնելու հեռանկարին Մոսկվան և Բաքուն դեմ են, Եվրամիությունը կկարողանա՞ Ալիևին «դարձի բերել»
14:50
Ուկրաինան նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը
Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրում բացվեց «Մեծ Մասրիկ» գերոնտոլոգիական կենտրոնը
14:30
Ինչու է ԵՄ-ն շտապում ընդունել Ուկրաինային
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է և երկկողմանի փակել ճանապարհը․ օգնւթյան են հասել փրկարարները
14:10
Նավթի գները նվազել են – 26/06/26
ՀՀ ՆԳ նախարարը և Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
13:50
ԱՄՆ զինված ուժերը հայտնել են Իրանին հարվածելու մասին
Երևանում անցկացվելիք COP17-ի նախապատրաստական աշխատանքները ներկայացվել են Ժնևում
13:30
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատիրոջ կարգավիճակից
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
13:10
Արևային ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել էլեկտրացանցերի և կապի համար
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ

40%-ից ավել ձայն չհավաքելու դեպքում «Բարև Երևանը» պատրաստ է համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ

«Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի շտաբից հայտնում են, որ Եվրոպայի խորհրդի տեղական և տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի պատվիրակությունը, որը ղեկավարում է Սթյուարթ Դիքսոնը, Երևան քաղաքի ավագանու ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն է իրականացնելու:

Այսօր պարոն Դիքսոնը և դիտորդական առաքելության մյուս ներկայացուցիչները հանդիպեցին «Բարև Երևան» դաշինքի առաջին համարը ներկայացնող թեկնածուի` Արմեն Մարտիրոսյանի հետ:

Կարճատև հանդիպման սկզբում պարոն Մարտիրոսյանը նշեց, որ «Ժառանգություն» կուսակցության նպատակը միշտ եղել է ԵՄ ստանդարտներին համապատասխան կառավարման համակարգ ունենալը: Բայց նա միաժամանակ մտահոգություն հայտնեց, որ դիտորդական առաքելությունները տեսել են ինչպես խորհրդարանական, այնպես էլ նախագահական ընտրությունների խախտումները: Այդ ամենով հանդերձ, նրանք հայտարարում են, որ այդ ընտրությունները մի քայլ առաջ էին, և այդ պարագայում դժվար է Հայաստանում եվրոպական արժեքներ տարածել:

Որպես ամենամեծ խոչընդոտ արդար ընտրությունների կայացմանը` պրն. Մարտիրոսյանը նշեց վարչական ռեսուրսի կիրառումը: Խախտումների երկրորդ խմբին նա դասեց ընտրակաշառքները և նշեց, որ դրա ապացույցները կարելի է գտնել համացանցում: Որպես խախտումների երրորդ խումբ` պրն. Մարտիրոսյանը նշեց քարոզարշավի խոչընդոտեւմը հանրապետական երիտասարդների կողմից:

Պարոն Դիքսոնի հարցին, թե ինչ են իրենք արել ընտրացուցակների հետ կապված խախտումների դեմն առնելու համար, պրն. Մարտիրոսյանը պատասախանեց, որ ինքը որպես պատգամավոր օրենսդրական նախաձեռնությամբ էր հանդես եկել, որով նախատեսվում էր ընտրացուցակների հրապարակումը ընտրություններից հետո: Հիմա բոլոր ընդդիմադիր կուսակցությունները կողմ են այդ օրենքի ընդունմանը: Դա շատ արդիական խնդիր է այն պայմաններում, երբ 3.5 մլն բնակչություն ունեցող Հայաստանից 1.5 մլն-ը արտագաղթել է: Պարոն Մարտիրոսյանը նշեց, որ «Բարև Երևանը»` որպես այդ խախտումների դեմն առնելու մեխանիզմ, խնդրում է քաղաքացիներին բերել իրենց այն ծանոթների անուններն ու հասցեները, ովքեր չեն բնակվում Հայաստանում, և այժմ «Բարև Երևանի» վստահված անձինք ունեն այդ անունների մի պատկառելի ցանկ եւ վերահսկելու են, որպեսզի նրանց փոխարեն քվեարկություն չիրականացվի: Որպես մեկ այլ մեխանիզմ`նշվեց ընտրություններից հետո վերահաշվարկի դիմելը և ցուցակներից քաղվածք պահանջելը:

Հարցին, թե 40%-ից ավել ձայն չհավաքելու դեպքում պատրաստ է արդյոք կոալիցիա կազմել այլ ուժերի հետ, պարոն Մարտիրոսյանը պատասխանել է, որ «Բարև Երևան» դաշինքը պատրաստ է համագործակցել այլ քաղաքական ուժերի հետ, քանի որ իրենց համար առաջնայինը համակարգային փոփոխությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում