Իտալացիների ավելի քան 60%-ն աջակցում է Իտալիայի նոր վարչապետ Էնրիկո Լետային, սակայն միայն 7% է հավատում, որ նրա կառավարությունը իշխանության գլուխ կմնա հինգ տարի: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով սոցիոլոգիական հարցման տվյալները:
Կառավարությունը, որը ղեկավարում է ձախակենտրոն Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչը, երդվել է անցած կիրակի: Արդեն հաջորդ շաբաթ Լետան կայցելի մի շարք եվրոպական երկրներ:
Լետան դարձել է ամենահայտնի քաղաքական կերպարը երկրում, նրան վստահում է ընտրողների 62%-ը: Նրա համակուսակից Ֆլորենցիայի քաղաքապետ Մատեո Ռենցիին վստահում է իտալացիների 60%-ը, իսկ նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին՝ ընտրողների 28%-ը:
Ապրիլի 30-ից մայիսի 1-ն անցկացրած հարցմանը մասնակցել է 1500 մարդ:










































