Հյուսիսային Կորեայի կողմից անցկացված ջրածնային ռումբի փորձարկումը ցույց է տալիս, որ այդ երկրը իրենից ներկայացնում է «շատ իրական սպառնալիք» տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Եթե Հյուսիսային Կորեայի կողմից ջրածնային ռումբի փորձարկման մասին հաղորդագրությունը ճիշտ է, ապա դա ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերի լուրջ խախտում է և սադրանք, որը ես անվերապահորեն դատապարտում եմ։ Դա հիշեցնում է շատ իրական սպառնալիքի մասին, որն իրենից ներկայացնում է Հյուսիսային Կորեան տարածաշրջանային և միջազգային անվտանգության համար»,- ասվում է Համոնդի հայտարարության մեջ։
Դրանում նաև ասվում է, որ Մեծ Բրիտանիան կաշխատի ՄԱԿ ԱԽ այլ անդամների հետ, որպեսզի միջազգային հանրությունը «շտապ և վճռական կերպով» արձագանքի Հյուսիսային Կորեայի գործողություններին։






































