Այսօր Լա-Մանշի հատակից կսկսեն բարձրացնել Երկրորդ համաշխարհային պատերազմի ինքնաթիռ, որը խփվել էր ավելի քան 70 տարի առաջ՝ հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Գերմանական Dornier-17 ռմբակոծիչը գտնվում է Անգլիայի հարավարևելյան ափերին՝ 15 մետր խորության վրա:
Այն խփվել է 1940թ. Բրիտանայի համար մղված մարտերում:
Համաձայն հետազոտությունների ու լուսանկարների՝ ինքնաթիռը վնասված է, սակայն կորպուսը գտնվում է հիանալի վիճակում:









































