ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունվարի 6-ին կանցկացնի արտակարգ հանդիպում՝ կապված ջրածնային ռումբի բարեհաջող փորձարկման մասին Հյուսիսային Կորեայի հայտարարության հետ: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի շտաբ գրասենյակի իրազեկ աղբյուրը՝ գրում է Reuters-ը:
Նրա խոսքերով՝ փակ խորհրդակցությունը նախապես նշանակված է Նյու Յորքի ժամանակով ժամը 11:00-ին:
Այս տեղեկությունը հաստատվել է ՄԱԿ-ի դիվանագետների կողմից:
«Ժամը դեռևս պետք է հաստատել, բայց հանդիպումը հավանաբար այսօր կկայանա»,- ասել է աղբյուրը:
Նշվում է, որ հանդիպում կազմակերպելու նախաձեռնությամբ հանդես են եկել ԱՄՆ-ն ու Ճապոնիան:












































