Բրիգադային գեներալ Դիանա Հոլանդը պաշտոնապես անցել է Վեսթ Փոյնթում գտնվող ամերիկյան ռազմական ակադեմիայի նախագահի պաշտոնին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Դիանա Հոլանդն Իրաքի և Աֆղանստանի պատերազմի վետերան է: Նրա երդմնակալության արարողությունը տեղի է ունեցել երեքշաբթի:
Կանանց թույլատրվել է Վեսթ Փոյնթում սովորել 1976-ից, սակայն մինչ այժմ այն ղեկավարել են միայն տղամարդիկ:








































