Sunday, 07 06 2026
ՔՊ՝ 24, «Ուժեղ Հայաստան»՝ 6. Կանչ բնակավայրի արդյունքները
20:50
ԵՄ-ն պատրաստվում է Չինաստանի դեմ ավելի կոշտ տնտեսական կուրսի
Ընտրություններ-2026․ ի՞նչ խախտումներ է արձանագրել «Անկախ դիտորդը» ժամը 19։00 դրությամբ
Այս պահին հանրապետության բոլոր ընտրատեղամասերը ապահովված են անխափան էլեկտրամատակարարմամբ. Ռոմանոս Պետրոսյան
Հանցանք՝ «Ուժեղ Հայաստանի» գրասենյակում․ բացահայտվել է 7,5 մլն դրամի չափով ընտրակաշառք տալու սխեմա
20:10
Պակիստանի ՆԳ նախարարը Թեհրանում է
Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությունն ավարտվեց
Ստամբուլում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հանդիպումը
Ռոբերտ Քոչարյանի բնակության հասցեում անձի հաշվառումը որպես ընտրակեղծիքի աղբյուր որակելը պարզ մոլորեցում է. ՄՔԾ-ի պարզաբանումը
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի Դահիա արվարձանին
Համատիրության նախագահը ընտրողների ցուցակով մոտեցել է քվեարկությանը մասնակցած քաղաքացիներին
19:10
Ալբանիայում չեն դադարում բողոքի ակցիաները Թրամփի փեսայի ընկերության դեմ
Սադրանքների աղբյուրը գործակալական ցանցն է. ռուսական ագրեսիայի սցենարը բացսռված չէ
Ակնհայտ ոչ սթափ վիճակում գտնվող անձն ընտրատեղամասում դրսևորել է անհամարժեք վարք
Փողոցային պայքար չի լինելու, բայց 4 ուժերի խախտումները անհրաժեշտ է գնահատել և պատժել
Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների ցուցակներում ընդգրկվելու պահանջով դատարան է մուտքագրվել 51 գործ
«Ուժեղ Հայաստանը» հետընտրական զարգացումների հող է նախապատրաստում
Ժամը 17:00-ի դրությամբ որքա՞ն մարդ է քվեարկել ընտրության
Սամվել Կարապետյանը արձանագրեց, որ Հայաստանում ժողովրդավարությունը հաղթել է
17:50
«Կեցցե՛ Պապը»․ Մադրիդի փողոցները լցվել են տոնական մթնոլորտով
Հետընտրական զարգացումներ լինել չեն կարող․ Կալուգացի օլիգարխն արդեն նահանջի խոսքեր է ասել
Արձանագրվել է կրկնաքվեարկության 19 դեպք. ձերբակալվել է 14 անձ
Երբ Քոչարյանն ասում է՝ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Արայիկ Հարությունյան
17:30
Ռուսական լոգիստիկային հասցված հարվածների պատճառով Ղրիմին մատակարարման ճգնաժամ է սպառնում
Իմ բանականությունը վիրավորվում է․ Ալեքսանյանը՝ «աղմկահարույց» հրապարակումների մասին
Ընդդիմությունը թող ունենա վարչապետի թեկնածու, բայց բացառված է, որ այն տեղ հասնի. Հարությունյան
Ընդդիմության վիճակը նախանձելի չէ․ փորձելու են գտնել իրենց պարտության հիմքերը․ Արայիկ Հարությունյան
Ապրիլից մինչև այսօր՝ ժամը 15:00-ի դրությամբ ընտրությունների վերաբերյալ նախաձեռնվել է 117 քրվարույթ
Երբ Քոչարյանն ասում է, որ սա աննախադեպ է, ինձ թվում է՝ ինքը ստենդափի է մասնակցում. Հարությունյան
ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 հեռախոսազանգ

Սևրի պայմանագրից 90 տարի անց ԱՄՆ-ը իրագործում է «Մեծ Քրդստանի» պլանը. թուրք ազգայնականներ

Թուրք ազգայնականների Yeni Çağ թերթի փոխանցմամբ, ԱՄՆ-ը Սևրի պայմանագրից (1920 թվականի օգոստոսի 10) շուրջ 90 տարի անց ողջ ուժով լծվել է «Մեծ Քրդստանի» պլանի կենսագործմանը: ԱՄՆ-ը դա սկսեց Իրաքի մասնատումից, այժմ եկել է Սիրիայի մասնատման ժամանակը: ԱՄՆ-ը սկսել է ուժեղ ճնշում գործադրել Դամասկոսի վարչակարգի տապալման համար: Հաջորդ զոհերն են լինելու Թուրքիան ու Իրանը:

Քրդական պետության պլանը պատրաստ էր դեռևս 90 տարի առաջ` նախագահ Վիլսոնի ժամանակ: Գերմանական Die Welt թերթը նշում է, որ սիրիական գործող իշխանությունների տապալումից հետո սիրիական քրդերն ինքնավարություն կպահանջեն: Դա մեծապես անհանգստացնում է Թուրքիային, քանի որ դրանով նաև ամրագրվում են «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) դիրքերը:

ԱՄՆ-ը արդեն իսկ քրդական խամաճիկային պետություն է ստեղծել Իրաքի հյուսիսային հատվածում (6 միլիոն քուրդ) և մնացել է քրդական ամբողջական պետության ստեղծման համար տարածքներ խլել քրդական ստվար բնակչություն ունեցող մյուս երեք երկրներից` Սիրիայից (1.4 միլիոն քուրդ), Թուրքիայից (15 միլիոն քուրդ) ու Իրանից (7 միլիոն քուրդ):

Սիրիայի հետ հաշիվները վերջացնելուց հետո ԱՄՆ հայացքը գամվելու է Թուրքիայի ու Իրանի վրա:

Հիշեցնենք, որ մարտի վերջին թուրքական Hürriyet թերթի սյունակագիր Յուսուֆ Քանլին իր «Նոր Սայքս-Պիկոյի համաձայնությո՞ւն» խորագրով հոդվածում նշում էր, որ Թուրքիան խորապես անհանգստացած է այն հանգամանքից, որ Օսմանյան կայսրության տիրույթների բաժանման մասին այդ համաձայնագրի կնքումից (1915) շուրջ 100 տարի անց Արևելքը դարձյալ բոցերի մեջ է, և նախորդ հարյուրամյակի նման դարձյալ գլխավոր դերերում են Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, ԱՄՆ-ը (նախկին Անտանտ):

Թուրք լրագրողն ուշադրություն էր հրավիրում այն հանգամանքի վրա, որ Սայքս-Պիկոյի համաձայնագիրը հետագայում հանդիսացավ 1920 թվականի օգոստոսի 10-ին կնքված Սևրի պայմանագրի հիմքը, ըստ որի` Թուրքիայի արևելքում պետք է ստեղծվեր հայկական պետություն, իսկ հարավ-արևելքում` քրդական պետություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում