ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման տեսանյութում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնին սպառնացող տղամարդը ենթադրաբար հնդկական ծագումով բրիտանացի է, հայտնում է BBC-ն:
Իշխանությունների կարծիքով` Սիդհարտհա Դհարը՝ հայտնի նաև որպես Աբու Ռումայսահ, Մեծ Բրիտանիայից մեկնել է Սիրիա 2014 թվականին: Նշվում է, որ Մեծ Բրիտանիայում նա ձերբակալված է եղել ահաբեկչություն պրոպագանդելու կասկածանքով, սակայն հետո ստորագրությամբ բաց է թողնվել:
Մեծ Բրիտանիայի անվտանգության ծառայությունները հետաքննում են, թե ինչպես է Դհարին հաջողվել թողնել երկիրը, քանի որ պայմանականորեն ստորագրությամբ բաց թողնվածից վերցնում են անձնագիրը:
Ավելի վաղ վարչապետ Քեմերոնը այդ տեսանյութը անվանել էր «պրոպագանդա»:










































