Չինաստանի Հենան շրջանում կանգնեցրել են Մաո Ցզեդունի 36 մետրանոց արձանը: Հուշարձանի կառուցման համար ծախսվել է երեք միլիոն յուան (մոտ 462 հազար դոլար), որը հավաքել են այդ շրջանի բնակիչները, հայտնում է The South China Morning Post-ը:
Արձանը բետոնից և պողպատից է`ծածկված ոսկեգույն ներկով: Տեղաբնակների կարծիքով՝ հուշարձանը կարող է գրավել զբոսաշրջիկներին:
Հիշեցնենք, որ Մաո Ցզեդունը չինացի քաղաքական գործիչ է, ով ղեկավարել է ՉԺՀ-ն նրա հիմնադրման ժամանակից` 1949 թվականից մինչև իր մահը` 1976 թվականը: Լինելով կոմունիստ՝ Մաոն կարծում էր, որ Չինաստանին անհրաժեշտ է կոմունիստական ուսմունքի հատուկ տարբերակ, որի ստեղծմամբ էլ նա զբաղվում էր:
















































