Աֆղանստանի հարավում գտնվող Գիլմենդ գավառում ԱՄՆ-ի մեկ զինծառայող է զոհվել, երկուսը վիրավորվել են: Այս մասին հայտնել է Աֆղանստանում ԱՄՆ զորամիավորման պաշտոնական ներկայացուցիչ բրիգադային գեներալ Ուիլսոն Շոֆները, գրում է Reuetrs-ը:
«Միացյալ Նահանգների մեկ զինծառայող զոհվել է վերքերից այսօր՝ Գիլմենդ գավառում, Մարջիի մերձակայքում օպերացիայի ժամանակ: Եվս երկու ամերիկացի զինծառայող վիրավորվել է»- գործակալությունը մեջբերում է Շոֆների հայտարարությունը:






































