Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունենում Սաուդյան Արաբիայում շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրի մահապատժի դեմ: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Ոստիկանությունը ցուցարարների դեմ արցունքաբեր գազ ու մանրագնդակ է կիրառում, որի պատճառով շատերը վիրավորվել են: Ցուցարարներն օգտագործում են «Մոլոտով կոկտեյլով» լի շշեր:
Սաուդյան Արաբիայում հայտարարել են ահաբեկչության և դրան սադրելու համար 47 մահվան դատապարտվածների դատավճռի իրականացման մասին, որոնց թվում էր նաև վերոնշյալ շիա քարոզիչը:










































