BNA գործակալության փոխանցմամբ՝ Բահրեյնի քաղաքացիական ավիացիայի դեպարտամենտը հայտարարել է երկրից Իրան և հակառակ ուղղությամբ չվերթների ամբողջական դադարեցման մասին։ Հաղորդագրության մեջ նշված է, որ դա իրականացվում է Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցմանը համապատասխան։
Բահրեյնի ազգային ավիափոխադրողին ու բոլոր մյուս ընկերություններին հանձնարարվել է դադարեցնել դեպի Իրան բոլոր չվերթները։ Այժմ խնդիրներ կարող են ծագել նրանց համար, ովքեր նախապես ամրագրել են տոմսերը։ Այդ հարցի լուծմամբ զբաղվելու են ավիափոխադրողները։
Բահրեյնը Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման ու երկրից իրանցի դիվանագետների արտաքսման մասին հայտարարել է երեկ։








































