Հայաստանի «Էրեբունի» ավիացիոն ռազմակայանը 2016-ի երկրորդ կեսին կհամալրվի բազմաթիրախային ճակատային ՄիԳ-29 կործանիչներինոր խմբաքանակով: Այս մասին հայտնում է ՌԴ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:
ՄիԳ-29 ինքնաթիռները, որոնք ռազմակայան են ուղարկվում կապիտալ վերանորոգումից հետո, պաշտպանում են Հայաստանի սահմանները ԱՊՀ երկրների ՀՕՊ միավորված համակարգերի շրջանակում և կանոնավոր կերպով ուսումնամարզական թռիչքներ են կատարում միավորման մարտական պատրաստականության նորմատիվներով:
«2016-ի երկրորդ կեսին «Էրեբունի» ավիացիոն ռազմակայանը, որը գտնվում է ՀՀ-ում, կստանա 4-րդ սերնդի բազմաթիրախային ճակատային ՄիԳ-29 կործանիչների նոր խմբաքանակ և Մի-8 մեկ տրանսպորտային ուղղաթիռ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Արդեն Ամանորից հետո ինժեներատեխնիկական կազմը կսկսի պատրաստել հատուկ հագեցվածության կայանատեղիներ նոր ավիացիոն տեխնիկայի համար, այդ թվում հատուկ հավաքվող-ապամոնտաժվող մոդուլներ ինքնաթիռների և ուղղաթիռների համար:










































