Tuesday, 23 06 2026
13:00
AEB Travel ճամփորդական փաթեթ. լավագույն ուղևորությունների Ձեր պրեմիում այցեքարտը
12:50
Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացը
Հաստատվել է առողջության ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մրցութային հանձնաժողովի կազմը
Ուշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակից
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
Ադրբեջանը TRIPP-ի «այլընտրա՞նք» է ստեղծում
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան

«Աֆիցերը» հայհոյել էր ու հետո էլ բաներ է եղել»

ԼՂՀ ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վնասվածքից մահացած ժամկետային զինծառայող, 1994 թվականին ծնված Երևան քաղաքի բնակիչ Րաֆֆի Լևոնի Մարաշլյանի հայրը՝ Լևոն Մարաշլյանը պարզել է, որ մինչև դեպքի օրը՝ ապրիլի 19-ը, երբ տեղեկություն տարածեցին, որ որդին ինքնասպանություն է գործել, երկու օր շարունակ նա վեճերի մասնակից էր եղել: ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ հայրը ասում է, որ չի հավատում ինքնասպանության կանխավարկածին: Նա գտնում են, որ Րաֆֆին այն անձնավորությունը չէր, ով ձեռք կբարձրացներ իր վրա. «Նրան կամ սպանել են, կամ ծայրահեղ դեպքում` ստիպել, դրդել ինքնասպանության»:

Լևոն Մարաշլյանը մի քանի օր առաջ մեկնել էր ԼՂՀ՝ այնտեղ, որտեղ որդին է ծառայել:

«Գնացի այնտեղ, որտեղ ծառայել է, ամեն տեղ եղա, նաև խրամատներով անցա, ոչ մի էական բան չիմացա, չեմ կարող ասել, թե անզգուշությո՞ւն է, ինչ է, բայց հաստատ ինքնասպան լինողը չէր: Ես գիտեմ իմ տղին: Թարսի պես, կողքը մարդ չի եղել, որ մեկը լիներ գոնե տեսնող… հետի բոլոր ծառայողներին տեսա, խոսեցի, բացի էդ աֆիցերից»:

Այնուհետև Լևոն Մարաշլյանը պատմել է, որ իրեն հաջողվել է պարզել, որ դեպքից երկու օր առաջ վիճաբանություն է եղել, սպայական կազմից մեկ սպա հայհոյել է տղային և ծառայակից ընկերներին, ովքեր փորձել են սուրճ եփել: «Էդ աֆիցերը իրանց հայհոյել է: Ինքը ինչ-որ ստուգող աֆիցեր ա, ինչ ա, ես շատ գիտեմ: Իրանք ուզեցել են մի հինգ հոգով կոֆե խմեն, նրանցից մեկը վերցրել է ամանը ու որպեսզի շատ չսպասեն, շուտ եփի, մտցրել են վառարանի մեջ ու էդ ամանը՝ «կադիլակը» մրոտվել է, ինչը դուր չի եկել աֆիցերին: Ասել ա պետական գույք ա ու հայհոյել է: Չգիտեմ, վեճեր է եղել: Էդ դեպքը 17-ին է եղել, հետո էլի ինչ-որ բաներ են եղել: Ասել են՝ ինքը հայհոյեց քեզ և այլն, չգիտեք` հիմա բանակի օրենքները գաղութից բեթար են սարքել: Իրան երեսով են տվել, թե դու քֆուր կերար… բանակը սարքել են գաղութից բեթար, բայց, ասում են, երեխեն չի մտցրել էդ ամանը առաջինը, քֆուրն իրա վրա են գցել…չգիտեմ, ինչ ասես՝ խոսում են, սրանք սաղ վարկածներ են դեռ, ոչինչ չգիտենք: Խելքս ոչ մի բան դեռ չի կտրում: Ոչ մի բան չի ասել մեզ՝ ո´չ ինձ, ո´չ մորը»:

Լևոն Մարաշլյանի խոսքերով` այս ամենի մեղավորը սպան է, ով հայհոյել է և ինչից վեճ-վիճաբանություն է ծագել:

«Էդ աֆիցերը հենց այնպես չի մարսելու, ամեն ինչ անցնել -գնալու՞ է, հա՞: Իրան ցույց չտվին: Ասին՝ գաղութում է, չգիտեմ, ասին նաև էն ծառայակից ընկերներին էլ են բռնել ու սաղ Շուշիի գաղութում են: Ոչինչ չեմ կարող ասել, բացի նրանից, որ տղաս ինքնասպանություն գործող չէր, ու որ աֆիցերը ինձ պատասխան է տալու»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում