Սուդանի Դարֆուր շրջանում ոսկու հանքի փլուզման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը՝ հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով փրկարարներին:
Նախօրեին տեղի իշխանությունները հայտնել են 60 զոհերի մասին: Ինչպես ասել է Հյուսիսային Դարֆուրի վարչական շրջանի ղեկավարը, դեպքը տեղի է ունեցել դեռ երկուշաբթի:
Այդ օրվանից երկրում կատարվում են փրկարարական աշխատանքներ: Փրկարարները օգտվում են ձեռքի գործիքներից, քանի որ տեխնիկան կարող է հանգեցնել հետագա փլուզումների:
«Երեկ հանքում տեղի ունեցած նոր փլուզման հետևանքով անհետ կորել է փրկարարական թիմի 9 անդամ»,- գործակալությանը դեպքի վայրից հայտնել է հանքափորներից մեկը:









































