Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան գովեստի խոսքեր է հասցեագրել թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային: Ալկանտարայի կարծիքով՝ իսպանացի մասնագետը համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչն է:
«Միասին հիանալի և բարդ պահեր ենք անցկացրել: Մարդ ճանաչվում է դժվարին իրավիճակներում, և Գվարդիոլան միշտ օգնել է ինձ:
Ափսոս, որ Խոսեպը հեռանալու է «Բավարիա»-ից, բայց ես հարգում եմ նրա որոշումը: Մենք իսկապես հիանալի թիմ ունենք: Գվարդիոլան համաշխարհային ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչն է»,- Goal-ը մեջբերում է Ալկանտարայի խոսքերը:
Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Գվարդիոլան հեռանալու է մյունխենյան ակումբից ՝ իր տեղը զիջելով Մադրիդի «Ռեալ»-ի նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիին:







































