Դոնեցկի «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն կարող է գլխավորել կատալոնական «Բարսելոնա»-ն: Այդ մասին տեղեկացնում է sport.ro-ն:
Կատալոնացիները, չնայած Տիտո Վիլանովայի աջակցությանը, ցանկանում են թիմի ղեկին տեսնել ավելի փորձառու և կայուն մասնագետի:
Նշենք, որ «Բարսելոնա»-ի ղեկավարությունը քննարկում է նաև Մասիմիլիանո Ալեգրիի, Ռաֆայել Բենիտեսի և Լուչանո Սպալետիի թեկնածությունները:








































