Կատարում Հունաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ բացված «Օլիմպիական խաղեր. անցյալն ու ներկան» թանգարանային ցուցադրությունը հայտարարել է անտիկ մշակութային արժեքների հետ իսլամական աշխարհընկալման անհամատեղելիության մասին:
Ցուցադրությունը, որը նվիրված է անտիկ և ժամանակակից Օլիմպիական խաղերին, բացվել է Կատարի սպորտի թանգարանում՝ հաղորդում է NEWSru.com-ը:
Ցուցադրության թեմատիկան կապված է Դոհա քաղաքի Օլիմպիադայի անցկացման հավակնորդների մրցույթի հետ:
Ցուցադրությունը պետք է դառնար «ընկերության կամուրջ» Կատարի ու Հունաստանի միջև: Սակայն Հունաստանի մշակույթի նախարարը հրաժարվել է ծածկել մերկ օլիմպիական աստվածներին ու ատլետներին:
Արձանները, որոնք դարձել են տարաձայնությունների պատճառ, ներկայացված են Օլիմպիա բաժնում ու թվագրվում են Ք.ծ.ա. 2-6-րդ դարերին: Բաժնում ներկայացված են ավելի քան 600 ցուցանմուշներ:
AFP-ին տված հարցազրույցում Հունաստանի մշակույթի նախարար Կոստաս Տցվարասը հայտարարել է, որ Կատարում ցուցահանդեսի կազմակերպիչները որոշել են արձանները ծածկել սև կտորով: Այդ պատճառով որոշ ցուցանմուշներ վերադարձվել են Հունաստան:
Կատարի թանգարանի աշխատակիցները բացատրել են, որ այդ քայլը եղել է պարտադրված, քանի որ չեն ցանկացել շոկի ենթարկել ցուցահանդեսի կին այցելուներին:








































