Ամերիկյան Slayer մեթալ խմբի հիմնադիր ու կիթառահար Ջեֆ Հանեմանը 49 տարեկանում մահացել է Լոս Անջելեսում՝ հաղորդվում է խմբի կայքում: Մահվան պատճառը լյարդի անբավարարությունն է:
Մի շարք ԶԼՄ-ների տեղեկություններով՝ վերջին տարիներին Հանեմանը չարաշահել է ալկոհոլը: Ավելի վաղ երաժիշտը կարողացել էր ազատվել կոկաինից կախվածությունից:
Slayer խումբը հիմնադրվել է 1982թ.՝ Կալիֆոռնիայում: 1986թ. լույս տեսած Reign in Blood ալբոմը դարձավ մեթալում «թրեշ» ուղղության դասական օրինակ, իսկ խումբը հետագայում մտավ «թրեշ-մետալի մեծ քառյակի մեջ» այնպիսի համույթների հետ, ինչպիսիք են Metallica-ն, Megadeth-ն ու Anthrax-ը:
Հանեմանը South of Heaven, War Ensemble, Raining Blood ու շատ այլ ստեղծագործությունների հեղինակ է:










































