Մայիսի 2-ին, ժամը 18.20-ին, «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գրիբոյեդովի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 14 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 5-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:









































