Thursday, 25 06 2026
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին
09:40
Ուժեղ երկրաշարժեր՝ Վենեսուելայում. հնարավոր է՝ մեծ թվով զոհեր լինեն
Ռուսաստանն իր քայլերով Հայաստանին դրդում է միաբևեռ արտաքին քաղաքականության
09:20
Թրամփը կարծում է, որ ռազմաճակատում Ուկրաինայի գործերը «բավական լավ են ընթանում»
09:10
Ճապոնիայում 7,2 մագնիտուդով երկրաշարժից չորս մարդ է տուժել

Վարչապետը վերադառնում է խորհրդային կառավարման

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային տարվա առաջին օրը` հունվարի 4-ին, հավանության է արժանացրել արտահանման խթանման խորհուրդ ստեղծելու առաջարկությունը:

Անվանումն արդեն հուշում է, որ խորհուրդը խթանելու է արտահանումը: Թե ինչու է, օրինակ, Հայաստանում արտահանման խթանման խորհուրդ ստեղծվում, իսկ, ասենք, բարձրագույն կրթության կամ ազատ, արդար և թափանցիկ ընտրության խթանման խորհուրդ չի ստեղծվում՝ դժվար է ասել: Բայց, հավանաբար, ամեն ինչ դեռ առջևում է: Համենայն դեպս, Հայաստանի կառավարման ընթացքը և տրամաբանությունը հուշում են, որ ամեն ինչ իսկապես դեռ առջևում է: Առջևում են ոչ թե արտահանման խթանման խորհրդի գործունեության արդյունքները, այլ նորանոր խորհուրդները և, ըստ էության, Հայաստանի Հանրապետության վերածումը խորհրդային պետության, երբ Հայաստանը կղեկավարեն արդեն խորհուրդները, ինչպես էր մինչև 1991 թվականի սեպտեմբերի 21-ը: Մեծ հաշվով, դա կլինի նաև պատմական օրինաչափություն, որովհետև այնպես, ինչպես Հայաստանը ղեկավարել են այսպես ասած ընտրության միջոցով ձևավորված պետական իշխանության կառույցները, որևէ այլ արդյունքի հասնելն անհնար էլ լինելու, և առավելագույնը լինելու էր վերադարձը դեպի խորհրդային կառավարում: Ի վերջո, եթե կառավարում չի իրականացվում, եթե կառավարությունն ի վիճակի չէ իրականացնել հանրօգուտ, արդյունավետ, արդարացի կառավարում, ապա մնում է ստեղծել կառավարման իմիտացիա: Խորհուրդներն այդ իմիտացիայի լավագույն միջոցներն են:

Եթե Հայաստանի կառավարությունն ի վիճակի լիներ արտահանում խթանել, ապա դրա համար ոչ թե խորհուրդ կստեղծվեր, այլ այդ խնդրի լուծման համար արդեն իսկ գոյություն ունեցող պետական հսկա ապարատի ռեսուրսները պարզապես կզբաղվեին իրենց աշխատանքային պարտականությունների կատարումով: Օրինակ՝ էկոնոմիկայի նախարարությունը կմշակեր օրենսդրական նախաձեռնություններ, որոնք կնպաստեին արտահանման խթանմանը, ՀՀԿ իշխող խորհրդարանական մեծամասնությունը կքննարկեր այդ նախաձեռնությունները և եթե նպատակ ունենար խթանել արտահանումը, ապա կհարստացներ նախագիծը նոր առաջարկներով, նոր գաղափարներով և քվեարկությամբ կընդուներ այն: Եթե Սերժ Սարգսյանն ունենար արտահանում խթանելու իրական, անկեղծ նպատակ, ապա հնարավորինս արագ կա՛մ կստորագրեր այդ օրենքը, կա՛մ հստակ և կոնկրետ առաջարկություններով ու դիտողություններով նրա աշխատակազմը օրենքը կուղարկեր ԱԺ լրամշակման: Այդպիսով, Հայաստանը կունենար օրենք, որը արտահանողների համար կստեղծեր նոր հնարավորություններ և կխթաներ նրանց աշխատանքը: Համենայն դեպս, այդպես են աշխատում աշխարհի քաղաքակիրթ երկրներում, որտեղ կան պրոֆիլային նախարարություններ, պետական գերատեսչություններ, կառավարություն, խորհրդարան, առավել ևս՝ խորհրդարանական բացարձակ մեծամասնություն, միևնույն կուսակցությունից նախագահ: Այլ երկրները, այդ մեխանիզմները աշխատեցնելու, այդ մեքենան գործի դնելու փոխարեն, գործի են դնում տեղեկատվա-քարոզչական մանիպուլյացիաները՝ հայտարարելով, թե կառավարությունն ամբողջ տոնական եռօրյայի ընթացքում անհամբեր սպասել է աշխատանքային մեկնարկի, որպեսզի հենց առաջին օրը հնչի արտահանման խթանման փրկիչ գաղափարը, և վարչապետը հավանություն տա դրան՝ իմիտացիա ստեղծելով, թե նոր տարվա առաջին իսկ աշխատանքային օրվանից ձեռնամուխ է լինում տնտեսության համար էական քայլերի և գործողությունների:

Եթե պետք է ստեղծվի արտահանման խթանման խորհուրդ, ապա էլ ինչի՞ համար է էկոնոմիկայի նախարարությունն իր հսկա շենքով, ստորաբաժանումներով, ինչի՞ համար է տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, ինչի՞ համար է կառավարությունն իր հսկա կառույցներով, ինչի՞ համար է խորհրդարանական մեծամասնությունը՝ իրենց օգնականներով, քարտուղարուհիներով, ծառայողական մեքենաներով, աշխատասենյակներով և այլն: Ինչի՞ համար է այդ ամենը, որ ստեղծվում է արտահանման խթանման խորհուրդ: Մինչև ե՞րբ պետք է գործի փոխարեն լինի իմիտացիա, ընդ որում՝ օգտագործելով անցյալից եկող հասարակական կարծրատիպերը: Թեև ներկայումս դրանք հասարակության վրա որևէ ներգործություն են էլ չեն թողնում, և եթե Հովիկ Աբրահամյանը նոր խորհուրդ է ուզում ստեղծել, ուրեմն հստակ է, որ նա պատրաստվում է նոր տարում ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա:

Այսինքն՝ պետական կառավարման համակարգը շարունակելու է առաջվա պես չաշխատել կամ չաշխատել առաջվա պես: Դա նշանակում է, որ առաջվա պես շարունակելու են իրենց գոյությունը մենաշնորհներն ու օլիգոպոլիաները, բիզնեսի և իշխանության սերտաճումը, շարունակվելու է տնտեսական փակ համակարգը, երբ ամբողջ տնտեսությունը մեծ հաշվով վերածվել է փակ բաժնետիրական ընկերության, որի փայատերներն են միայն բարձրաստիճան պաշտոնյաները, նրանց խնամիները, ծանոթներն ու բարեկամները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում