Ամանորի գիշերը իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար մեղադրանք է առաջադրվել ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին: Նրան բերման են ենթարկել հենց այդ գիշեր: Գ. Սաֆարյանը կալանավորվել է 2 ամսով, նրան մեղադրանք ենք առաջադրել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով. ոստիկանի նկատմամբ բռնության գործադրում: Գ. Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը փաստում է, որ մինչ իր պաշտպանյալի նկատմամբ մեղադրանք առաջադրելը հենց Գևորգ Սաֆարյանն էր առաջինը մեղադրանք ներկայացրել ոստիկանության աշխատակցի դեմ՝ իր նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Մանրամասները՝ տեսանյութում:









































