Չանշա քաղաքից Սանյա թռչող, Պեկինի Capital Airlines ավիաընկերության ինքնաթիռի ուղևորուհին թռիչքի ընթացքում փորձել է բացել վթարային դուռը և դուրս նետվել ինքնաթիռից, հայտնում է South China Morning Post-ը:
Չինական ԶԼՄ-ների տեղեկությամբ` կինը փորձել է ինքնասպան լինել: Երբ անձնակազմի անդամները փորձել են կանգնեցնել նրան, կնոջը սկսել են պաշտպանել երկու այլ ուղևոր, ինչից հետո խառնաշփոթ է սկսվել: Չնայած կատարվածին, ինքնաթիռը հաջող վայրէջք է կատարել նախանշված օդանավակայանում:






































