Լավ օծանելիքը հավանում են նաև շները: The Huffington Post-ն իր կայքում տեղադրել է տեսանյութ, որը եզակի է իր բնույթով: Տեսանյութում շունը, Dior-ի բույր զգալով, ասես խենթանում է, սկսում է խելագարի պես փարվել բույրը պարունակող նմուշին:
Տեսանյութից չի երևում, թե ինչպես է ավարտվում օծանելիքի բույրը զգալու շան անհագ ցանկությունը: Շատերը կարծում են, թե սա օծանելիքի գովազդ է, սակայն` ոչ, սա պարզապես որակյալ օծանելիքը գնահատող տնային շան հիացմունքի ինքնաբուխ դրսևորում է, թեև ինքնին հիանալի գովազդ է:










































