Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ`Ֆրանսիան հանդես է գալիս Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև լարվածության շուտափույթ անկման օգտին, որը նախօրեին հայտարարել է Թեհրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզման մասին։
Այդ դիրքորոշումն այսօր հնչեցրել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Լե Ֆոլը.
«Ֆրանսիայի առավելությունն այն է, որ նա կարող է խոսել բոլորի հետ, և արտգործնախարար Լորան Ֆաբիուսը հիշեցրել է դրա մասին։ Մենք ցանկանում ենք ապաէսկալացում։ Ֆրանսիան պատրաստ է միջնորդական դեր խաղալ դիվանագիտական այդ ճգնաժամի հարթման համար։ Ֆրանսիան այդ տարածաշրջանում ունի այնպիսի կարևոր դեր, ինչպիսին որ բոլոր կողմերի համար զրուցակցի կարգավիճակն է»։
Նա հիշեցրել է, որ հունվարի վերջին Փարիզում սպասում են Իրանի նախագահ Հասան Ռոհանիի այցը Ֆրանսիա, որին պետք է ընդունի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը։






































