Դորտմունդի «Բորուսիա»-ի նախագահ Ռայնխարդ Ռաուբալն իր կարծիքն է հայտնել դորտմունդյան ակումբի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
«Մխիթարյանը մեծ ներուժ ունի և Թոմաս Տուխելի խաղային փիլիսոփայությունը համապատասխանում է նրան: Այժմ մեր եզրային պաշտպանները առաջ են մղում Հենրիխին, ինչի շնորհիվ նա ավելի հարմար է զգում իրեն համապատասխան խաղային դիրքում:
Մխիթարյանն ունի խաղընկերների և մարզիչների բացարձակ վստահության կարիքը»,- Ruhr Nachrichten-ը մեջբերում է Ռաուբալի խոսքերը:
Հավելենք, որ «Բորուսիա»-ի կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 28 պաշտոնական հանդիպումներում Հենրիխը դարձել է 15 գոլի և գոլային 19 փոխանցման հեղինակ:











































