Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն մի քանի շաբաթ առաջ հայտարարել է արտերկրում դիվանագիտական մի շարք ներկայացուցչություններ փակելու մասին։ Դրանց փակման հիմնական պատճառը տնտեսական ծանր վիճակն է, որն առաջացել է նավթի գնանկման պատճառով։
Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն պատրաստել է համապատասխան երկրների ցուցակը, որոնցում դեսպանատները փակվելու են արդեն մոտ ապագայում։ Մասնավորապես, փակվելու են Ուրուգվայում, Կոլումբիայում և Կուբայում, Ջենովայում, Լիբանանում, Բրատիսլավայում, Խարկովում, ամերիկյան Սանտա-Ֆեում Ադրբեջանի դեսպանատներն ու առևտրային ներկայացուցչությունները։
Ադրբեջանի կառավարությունը միլիոնավոր դոլարներ է հատկացնում այդ դեսպանատների ու պատվավոր հյուպատոսությունների պահպանման համար։ Բացի դրանից՝ լավագույն ժամանակներին են հետաձգվում Թայլանդում, Օմանում, Իրաքում և Աֆղանստանում Ադրբեջանի դեսպանատների բացումը։












































