Բրիտանացիների թիվը, որոնք հաղթահարել են քաղցկեղը ու բախվել աշխատավայրում խտրականության հետ, մեծանում է: Այս մասին գրում է Sky News-ը՝ հղում կատարելով Macmillan Cancer Support բարեգործական վարչությանը:
Հարցվածների 37 %-ը հայտարարել է, որ գործատուները կամ գործընկերներն ինչ-որ կերպ իրենց ճնշում են: 2010 թ. նման պատասխան է տվել հարցվածների 23 %-ը:
Հետազոտությունը ցույց է տվել, որ հարցախույզին մասնակցածների 9 %-ը ստիպվածէ եղել հեռանալ աշխատանքից խտրականության պատճառով:
Եվս 13 %-ը հայտնել է, որ իրենց գործատուները չեն կարողացել փոխել աշխատանքային պայմանները:
«Մարդիկ ընկալում են քաղցկեղը որպես այնպիսի մի բան, որից մահանում են կամ ողջ են մնում: Ներկայում մեծանում է այն հիվանդների թիվը, որոնք հաջողությամբ անցում են բուժումը, սակայն պետք է պայքարեն երկարատև հետևանքների դեմ ամիսներ շարունակ, երբեմն՝ նաև տարի»,- հարցման արդյունքները մեկնաբանել է Macmillan Cancer Support-ի վերլուծաբան Ջուլիպ Ալիռաջան:









































