Սաուդյան Արաբիան փորձում է լուծել ներքին խնդիրները՝ Իրանի հետ խզելով դիվանագիտական հարաբերությունները։ Այս մասին Թեհրանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Հուսեյն Ջաբեր Անսարին։
«Սաուդյան Արաբիայի կառավարությունը, լինելով տարածաշրջանում լարվածության ու հակամարտությունների աղբյուր, վարելով արյունալի պատերազմ Եմենում և իրականացնելով տարածաշրջանի շատ երկրներում անվտանգությունն ու կայունությունը խախտող քաղաքականություն, Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունների խզմամբ փորձում է լուծել իր ներքին խնդիրները՝ փոխադրելով դրանք Իսմալական Հանրապետության վրա»,- նրա խոսքերն է մեջբերում IRNA գործակալությունը։
Իշխանության համար սուր պայքարը, որը ներկայում տեղի է ունենում թագավորությունում, ինչպես նաև ամեն տեսակի տարակարծությունից դաժանաբար ազատվելու ձգտումը, որի վառ օրինակը դարձավ շիա հոգևորականի մահապատիժը, վկայում է այն մասին, որ Էր-Ռիադն անձամբ է դարձել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ճգնաժամերի աղբյուր և շարունակում է պահպանել տարածաշրջանում լարվածության թեժացման քաղաքականությունը՝ ասել է Հուսեյն Ջաբեր Անսարին։










































