Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը Երևանում մեկնարկած Հայ առևտրաարդյունաբերական պալատների և գործարար միությունների ներկայացուցիչների համաժողովի ժամանակ հայտարարել է, թե «Նաիրիտին պրոֆեսիոնալ մասնավոր կառավարիչ է պետք» և որ գործարանը «ունի լուրջ խնդիրներ»:
Նշենք, որ ավելի քան 1 տարի է, ինչ «Նաիրիտ Գործարանը» չի աշխատում, իսկ հարկադիր պարապուրդի մատնված աշխատակիցներն ստանում են աշխատավարձ` պայմանագրով սահմանված աշխատավարձի 2/3-ի չափով: Նշենք նաև, որ մեր տեղեկություններով «Նաիրիտ Գործարանի» պարտքերը արդեն գերազանցում են 240 մլն դոլարը: