Հինգշաբթի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով պատվիրակությանը՝ Շտեֆան Ֆյուլեի գլխավորությամբ:
Ինչպես նշում է SalamNews-ը, հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել Ադրբեջանի և Եվրամիության միջև համագործակցության զարգացման կապակցությամբ, նշվել է փոխադարձ այցելությունների և հարաբերությունների ընդլայնման կարևորությունը:
Կարծիքներ են փոխանակվել կողմերի միջև ապագա համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Կողմերն ընդգծել են, որ էներգետիկայի և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտներում համագործակցությունը հասել է ռազմավարական գործընկերության մակարդակի:








































