Փենսիլվանիայի համալսարանի (ԱՄՆ) հետազոտողները պարզել են, որ սևահերները ավելի հեշտ են կապվում ծխախոտի հետ, քան շիկահերները: Այսպիսով՝ ծխելու հետևանքով առաջացած հիվանդությունները ավելի շատ տարածված են և ընթանում են բարդություններով հենց այս կատեգորիայի մարդկանց մոտ:
Ըստ փորձագետների՝ պատճառը գունանյութերի մեջ է, որոնք մազին տալիս են մուգ երանգ՝ փոխանցում է MegaMedPortal-ը:
Գունավորում ապահովող բջիջների և նիկոտինի միջև կապը մնում է չբացահայտված: Սակայն ըստ վարկածի՝ նյութերի կենսաքիմիական կազմն ընդհանուր է: Մյուս կողմից՝ գունանյութերն ունեն նիկոտինին արագ «կապվելու» հատկություն, և որպես հետևանք՝ նիկոտինն էլ շատ արագ կուտակվում է մարմնում և մնում է մարմնի հյուսվածքներում, ինչը նպաստում է ծխախոտի հանդեպ կախվածությանը և այլ բացասական հետևանքների:
Այսպիսով կարելի է ենթադրել, որ ծխախոտի վրա «նստելու համար» շիկահերները պետք է հաճախակի ու շատ ծխեն, իսկ թխահերներին բավարար է ծխի «մի զույգ կլանումն էլ:











































