Հայտնի շրթներկերի ավելի քան 30 տեսակներում հայտնաբերվել են չափից ավելի ծանր մետաղներ: Այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները, ովքեր շրթներկերի պարունակության մեջ հայտնաբերել են կադմիում, քրոմ, կապար և ալյումին:
Մասնագետները նշել են, որ օրական 2-3 անգամ շրթներկ օգտագործող կանայք կարող են հիվանդանալ ստամոքսի քաղցկեղով՝ շրթներկում եղած քրոմի պատճառով: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Մետաղներից հնարավոր է նաև դանդաղորեն թունավորվել:











































