Microsoft ընկերության լավագույն գիտնականները և հետազոտողները մոտ ապագայում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հիմնական միտումների կանխատեսում են արել: Այս մասին հայտնում է ultramir.net-ը:
Փորձագետները վստահ են, որ 2016թ. կլինի «տեխնոլոգիական առաջընթացի ոսկեդարի» սկիզբը, որում յուրաքանչյուր դպրոցական կտիրապետի ծրագրավորման հմտություններին, իսկ նոր սերնդի հաշվողական համակարգերը կօգնեն առաջ գնալ վտանգավոր հիվանդությունների բուժման դեղերի և միջոցների որոնման գործում:
Ընկերության մասնագետները կանխատեսում են ամպային տեխնոլոգիաների, նեյրոնային ցանցերի և բնական խոսքի մշակման համակարգերի բուռն զարգացում: Վիրտուալ օգնականներն ավելի խելացի կդառնան և կկարողանան զվարճացնել օգտատերերին: Որպես հետևանք՝ մարդիկ կսկեն ավելի հազվադեպ շփվել իրար հետ:
Microsoft-ում սպասում են, որ սարքերի տեխնոլոգիականությունն արդեն գլխավոր դերը չի խաղա, առաջին տեղում կլինի սպառողական փորձը: Հաջորդ տարի կլինեն մոնիտորինգի, մոդելավորման և Երկրի վրա կյանքի վերահսկողության ավելի առաջատար համակարգեր: Այդ ամենը կօգնի կանգնեցնել տեսակների 6-րդ զանգվածային անհետացումը, որի նշաններն արդեն գիտնականները նկատում են:








































