ՀՀ պետեկամուտների կոմիտեի Աբովյան քաղաքի հարկային ծառայության պետը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, իր մերձավոր շրջապատում հայտարարել է, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բիզնեսներում լուրջ խախտումներ են հայտնաբերել: Նույն աղբյուրների հաղորդմամբ՝ հրահանգված է, որ հարկային ծառայության աշխատակիցները ուշադրությամբ ստուգեն հայտնաբերված խախտումները, որպեսզի կարողանան ցցուն փաստեր հրապարակել: Ու այս ընթացքում արվել է ամեն ինչ, որպեսզի մեծ «թվերով» խախտումներ ներկայացվեն:
Թերթը փորձել է տեղեկությունը ճշտել ՊԵԿ մամլո խոսնակ Նելլի Մանուչարյանից, սակայն նա հեռախոսազանգերին չի պատասխանել: Դեռ ապրիլի 19-ին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀՀ պետեկամուտների կոմիտեն լայնածավալ ստուգումներ է սկսել Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանում, Երևանի կոնյակի գործարանում, «Կոտայք» գարեջրի գործարանում և մյուս ձեռնարկություններում, որոնք պատկանում են Գ. Ծառուկյանին: Լուրը հաստատել էր նաև ԲՀԿ-ն:











































