ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և Սպիտակ տան անձնական լուսանկարիչ Փիթ Սոուզան հրապարակել է իր ամենամյա Year on Instagram ֆոտոզեկույցը: Ընտրանիում ընդգրկված են լուսանկարչի 2015թ. լավագույն լուսանկարները, գրում է Apple Insider-ը:
Բոլոր լուսանկարները հրապարակված են լուսանկարչի @petesouza ինսթագրամյան էջում:
Նշվում է, որ հրապարակված բոլոր լուսանկարներն արված են ոչ թե Սոուզայի պրոֆեսիոնալ Canon 5D Mark III տեխնիկայով, այլ iPhone-ով:
































































