1947թ. մայիսի 3-ին ընդունված Ճապոնիայի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու կողմնակիցների թիվն աճում: Այս մասին են վկայում NHK հեռուստաալիքի անցկացրած հարցման տվյալները:
Հարցման արդյունքների համաձայն՝ սահմանադրական փոփոխություններին կողմ է ճապոնացիների 42 տոկոսը, դեմ՝ 16 տոկոսը, իսկ 39 տոկոսը դեռ չի կողմնորոշվել:
Օրենքի փոփոխությանը կողմ ճապոնացիների մեծ մասը կարծում է, որ այն այլևս չի համապատասխանում Ճապոնիայի ներկայիս իրավիճակին, և երկիրը հետ է ընկնում ժամանակից: Իսկ փոփոխություններին դեմ ճապոնացիները նշում են, որ այն պետք է պահպանել նախկին տեսքով՝ առաջին հերթին 9-րդ հոդվածի պատճառով, համաձայն որի՝ Ճապոնիան հրաժարվում է պատերազմից՝ որպես միջազգային հակամարտությունները լուծելու միջոց:
9-րդ հոդվածի փոփոխությանը վերաբերող ուղիղ հարցին պատասխանելիս հարցման մասնակիցները բաժանվել են հավասար մասերի՝ մեկ երրորդը կողմ է այն փոփոխելուն, նույնքան մասը՝ դեմ, նույնքանն էլ դեռևս չի կողմնորոշվել:










































