Թուրքիայի իշխանություններն արգելել են ցույցեր և զանգվածային ակցիաներ անցկացնել Ստամբուլի Թաքսիմ հրապարակի շրջանում, որտեղ նախօրեին անկարգություններ էին տեղի ունեցել:
«Թաքսիմ հրապարակն իր ֆիզիկական պարամետրերով շատ հարմար է անօրինական կազմակերպությունների սադրանքների համար: Ես անընդունելի եմ համարում, որպեսզի նրանք Թաքսիմը ռազմական գործողությունների վայրի վերածեն»,- ասել է աշխատանքի և սոցիալական անվտանգության նախարար Ֆարուկ Չելիկը, ում խոսքերը մեջբերում Posta հրատարակչությունը՝ հղում կատարելով CNN Turk հեռուստաալիքին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի ոստիկանությունը նախօրեին արցունքաբեր գազ և ջրաշիթ էր օգտագործել Ստամբուլի կենտրոնում մայիսմեկյան ցույցի հարյուրավոր մասնակիցներին ցրելու համար:
Անկարգությունների հետևանքով 28 մարդ, այդ թվում՝ 22 ոստիկաններ, վիրավորվել են, 72 մարդ ձերբակալվել է։
Ցույցը, որը արտոնված չէր, կազմակերպվել էր արհմիությունների և ընդդիմության կողմից: