Ուելսում բնակվող Լյուք Թոմասը 19 տարեկանում արդեն կարող է մրցակցել Գորդոն Ռամզիի և Ջեյմի Օլիվերի հետ: Լյուքը պատրաստում է 12 տարեկանից: Նա դասընթացների է մասնակցել աշխարհի ամենաշքեղ՝ Բրիտանիայի Բրեյ քաղաքում գտնվող The Fat Duck ռեստորանում և Դուբայում գտնվող Burk Al Arab-ում: Իսկ այժմ Բերքշիրում նա բացել է սեփական ռեստորանը՝ Luke’s Fine Dining-ը:
Առաջիկա կես տարում Լյուքը ծրագրում է սրճարան բացել, որը սնունդը տուն կառաքի: Լյուքը ցանկանում է ժողովրդի հետ ավելի մտերմանալ և ցույց տալ, որ համեղ ուտելիքը միշտ չէ, որ թանկ է: Հենց սրանով է այժմ զբաղվում Ջեյմի Օլիվերը, ում երկրպագում է Լյուքը:











































